«Հայրենաճանաչությունն սկսվում է պարզ սիրուց»․ նախագահ Սարգսյանն այցելել է Լոռի բերդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում:

1

Նշելով, որ, բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար:

1

Այդ մասին հայտնումն է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ թեև նախագահի պաշտոնում առաջին անգամ է Լոռի այցելում, բայց հատկապես ուսանողական տարիներին այն եղել է իր սիրած վայրերից մեկը, ուր հաճախ է եղել։ 

1

«Մեր ուսանողական տարիներին հայրենասիրության արտահայտման ձևերից մեկը հայրենիքը ճանաչելն ու բացահայտելն էր,-ասել է նա։ -Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, քանի որ ապրելով Երևանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ 10, 11-րդ դարերի ամրոցներ են պահպանված։ Եվ ոչ միայն պահպանվել են, այլ կարող ենք ծանոթանալ կրոնական-եկեղեցական ներկայությանը, կենցաղին»։ 

1

Նա բերդը շատ տպավորիչ է համարել ոչ միայն որպես պատմական արժեք, այլև որպես յուրօրինակ ու գեղեցիկ հանգստի գոտի՝ նշելով. «Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»։ 

1

Նախագահի խոսքով՝ այդ հուշարձանը ոչ միայն հսկայական պատմական, այլև  տնտեսական արժեք է և պարզապես տուրիստական գանձ։ Այստեղ հնարավոր է թե՛ պատմական տուրիզմ զարգացնել, թե՛ մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Այս թեման Հանրապետության նախագահը քննարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ անդրադառնալով ընդհանրապես տարածքի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

1

«Սա հսկայական արժեք է, որը դեռևս օգտագործված չէ։ Պետք է օգնենք, որ այս հարստությունը բոլորինս լինի, գանք, ճանաչենք, օգտվենք և մեր երեխաներին բերենք, որպեսզի իրենց հայրենիքը ճանաչեն ու սիրեն»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

1

Ի պատասխան լրագրողի հարցի, թե հայրենաճանաչության համար ինչ կցանկանար ցույց տալ իր թոռնիկներին, նախագահն ասել է, որ հայրենաճանաչությունը ընդհանուր գաղափար է․ «Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց: Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»։     

1
1
1

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news