Ապօրինի ծառահատում՝ Սևանում․ վարորդը չի ենթարկվել ոստիկանների «Կանգ» ազդանշանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

ապօրինի

Հուլիսի 18-ին` ժամը 04:10-ից 04:40-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթևեկել է Ճամբարակից Երևանի ուղղությամբ: Վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին: Այդ մասին հատնում է  shamshyan.com-ը։

Կապի միջոցով հայտնել են Սևանի ՃՈ անշարժ հենակետ, որտեղ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ:

«ԳԱԶել»-ի վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին, շարունակել է երթևեկել և հարվածելով ոստիկանական ավտոմեքենային դիմել է փախուստի: Քիչ անց, վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու շարունակել վարել Գագարինավանի հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ հարվածել է քարերին ու կանգնել: Վարորդը փակել է դռները և դիմել փախուստի:

Պարզվել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 2 խմ վառելափայտով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԳԱԶել»-ի վարորդը Տավուշի մարզից՝ 34-ամյա մի տղամարդ է:

Բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 19-ին նա ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և բացատրություն տվել, որ «ԳԱԶել»-ում հայտնաբերված վառելափայտը հուլիսի 17-ին ձեռք է բերել Հաղարծին գյուղից: Բեռնատարը՝ վառելափայտով, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: