Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանի հետ։ Գրառումը՝ ստորև․ 

«Լիբանանի փոխվարչապետ Ղասան Հասբանի հետ հանդիպմանը ասել եմ, որ.

1․ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության և բարեկամության մթնոլորտում: Հաջողվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն հաստատել, խթանել փոխշահավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային ու գիտակրթական կապերը:

2․ Համակարծիք էինք, որ առևտրաշրջանառությունը երկրների միջև զգալի աճի հնարավորություններ ունի և առկա է մեծ ներուժ փոխշահավետ ներդրումների համար: Առաջարկել եմ գործարար համաժողովների կազմակերպման, գործարար համայնքների կապերի ակտիվացման և պատվիրակությունների փոխայցելությունների միջոցով անհրաժեշտ հիմքեր ձևավորել Հայաստան-Լիբանան տնտեսական գործընկերության զարգացման համար:

3․ Նշել եմ, որ Հայաստանը լիբանանյան բիզնեսի համար կարող է մուտք ապահովվել դեպի նոր շուկաներ՝ ի շնորհիվ մոտ 180 մլն բնակչություն և 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող Եվրասիական միությունում անդամակցության ու Եվրասիական միություն – Իրան ազատ առևտրի գոտու հաստատման:

4․ Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ փոխվարչապետ Հասբանին ասել է, որ համայնքն ակտիվորեն ներգրավված է երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում և զգալի ներդրում ունի Լիբանանի գրանցած առաջընթացում: Ասել եմ, որ լիբանանահայերը կարևոր կապող օղակ են երկու երկրների միջև և շնորհակալություն է հայտնել Լիբանանի կառավարությանը մեր հայրենակիցների ազգային ինքնության պահպանման համար լավագույն պայմաններ ապահովելու համար»: