Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Սիցիլիայում խափանել է օդանավակայանների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 20, 24News

հրաբուխ

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Իտալիաիայի Սիցիլիա կղզում Էթնա հրաբխի ակտիվության ուժեղացման պատճառով Կատանիա քաղաքի միջազգային օդանավակայանի աշխատանքները դադարեցվել էին: Հրաբխից հուլիսի 19-ի գիշերը մոխրի նոր ժայթքման պատճառով փակվել է Կատանիայի, Ռագուզա քաղաքի օդային տարածքը, դադարել է նաև Ռագուզա քաղաքին մոտ գտնվող Կոմիզո օդանավակայանի աշխատանքը: Միայն հուլիսի 20-ի վաղ առավոտյան օդանավակայաններում թույլատրվել են թռիչքները:

Էթնան համարվում է Եվրոպայում ամենաբարձր գործող հրաբուխը: 2013 թվականի հունիսին այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման պատճառով վիրավորվել էր 10 մարդ: