Հորդառատ անձրևներ՝ Կրասնոդարում․ քաղաքում ջրի մակարդակը 20 սմ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

«Gazeta.ru»-ն, հղում անելով ՌԴ ԱԻՆ շրջանային վարչությանը, գրում է, որ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում 29 բակային տարածք և ճանապարհային հատվածներ ջրի տակ են հայտնվել հորդառատ անձրևների պատճառով: Ջրի մակարդակը 20 սմ է: Ջրհեղեղի հետևանքները վերացնելու աշխատանքում ներգրավված է 20 միավոր տեխնիկա:  

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուլիսի 21-ին և 22-ին ևս Կրասնոդարում փոթորկի է լինելու։