Կոշ գյուղի գերեզմանատանը խոտածածկույթ է այրվել․ հրդեհի մարմանը մասնակցել է 20 գյուղացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

խոտ

Հուլիսի 21-ին՝ ժամը 12:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 2-րդ գերեզմանատանն այրվում է խոտածածկ տարածք:

Ըստ ԱԻՆ կայքիի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոշ և Ավան գյուղերի միջանկյալ հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 հրշեջ-փրկարար և գյուղի 20 բնակիչ: