Գյումրիում ծառը կոտրվել, փակել է ճանապարհը․ փրկարարները մասնատել են ծառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

ԱԻՆ

Հուլիսի 21-ին՝ ժամը 22:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 98 շենքի դիմաց ծառը կոտրվել և փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից: