Տաղանադավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

«Հայաստանի Հանրապետությունը խաղասիրական պետություն է, և խաղաղության հիմնական երաշխիքը մեր զինված ուժերն են՝ մեր բանակը»։ Այդ մասին ՊՆ-ում դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Չինական զինվորական ռազմավարությունն արձանագրում է՝ տաղանադավոր գեներալները հաղթում են առանց պատերազմի։ Ուզում եմ ասել, որ ահա այսպիսի խաղաղություն է մեզ հարկավոր, հարկավոր են այնպիսի զինված ուժեր, պետություն ու հասարակություն, որ բոլորը հասկանան՝ մեզ հետ կռվի բռնվելը իմաստ չունի, հետևանքը մեկն է լինելու՝ բոլոր թշնամիների ու հակառակորդների պարտություն»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողություններ իրականացնել, որից հետո վերադառնալու հավանականությունը մեծ չէ։

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձևակերպում պահանջում է զգոնություն, որովհետև հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, իրավիճակի ճշգրիտ գնահատականից բխող ու այնպիսին, որ ծառայեն ՀՀ զինված ուժերին, ՀՀ-ին ու նրա ժողովրդին։ Յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը։ Ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով»,-ասաց Փաշինյանը։

Ուղիղ եթերին կարող եք հետևել հետյալ հղումով։