ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Այսօր, հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Peugeot Partner մակնիշի 738 KM 99rus համարանիշի ավտոմեքենայում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է Այգեհովիտ գյուղի սկզբնամասում։
Հրշեջները ինչքան էլ պայքարել են կրակի դեմ, չեն կարողացել այն մարել։ Ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ավտոմեքենայի վարորդ Հարություն Գրիգորյանը, բարեբախտաբար, չի տուժել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: