Քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում․Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Հակոբ

Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցանցերի օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։

Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»,- գրել է Կարապետյանը։