Ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Հուլիսի 22-ին, ժամը 08:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի թիվ 8 շենքի բակում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և փակել «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: