ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել միջազգային սպորտային պարերի մրցույթ-փառատոնի եզրափակչին եւ մրցանակներ հանձնել հաղթողներին:
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նախագահը նման միջոցառումների պարբերական անցկացումը կարեւոր է համարել Արցախի մշակութային կյանքում: