Հեռու չէ օրը, երբ կհնչի «տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Կարծում եմ՝ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը:

Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը:

Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես եւ կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչեւ արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչեւ պետական կառավարում»: