Սարուխան գյուղում դանակահարել են 16-ամյա պատանու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Հուլիսի 20-ին, ժամը 22.40-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարուխան գյուղից 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, թե իրենց բակում նստել է մեխի վրա:

Բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Սարուխան գյուղի գերեզմանների մոտ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա է դանակով հարվածել պատանուն: 
Ահազանգից երկու ժամ հետո բաժին բերման է ենթարվել դանակահարողը, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Այն վերցվել է հետագա պարզաբանումների համար: