ԱԱԾ-ն հուլիսի 22-ից 25-ը կանցկացնի «Վահան-2019» սահմանային օպերացիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում հուլիսի 22-ին մեկնարկել է «Վահան-2019» համատեղ հատուկ սահմանային օպերացիան, որին մասնակցում են նաեւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական եւ մարզային մարմինների  եւ այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ-ն։

Օպերացիայի շրջանակում հուլիսի 22-ից 25-ը կանցկացվի լայնածավալ ուսումնական վարժանք։