Տեր-Պետրոսյանի օրից մինչև հիմա բարեգործություն արել ենք ու շարունակելու ենք. Ջեմբերջյան

«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը քաղաքականությամբ չի զբաղվել և չի զբաղվում: Այս մասին 24News-ի եթերում այսօր՝ հուլիսի 22-ին, հայտարարեց կազմակերպության ղեկավար Գաբրիել Ջեմբերջյանը՝ արձագանքելով մամուլի այն հրապարակումներին, որ նա, լինելով ընկերական հարաբերությունների մեջ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի հետ, այժմ օգնում է Փաշինյանի կառավարությանը:
«Մենք մեր գործունեությունը սկսել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք և շարունակել ենք աշխատել Քոչարյանի, Սարգսյանի, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունների հետ: Հիմնադրամը զբաղված է բարեգործական ծրագրերով», - ասաց նա: 
Ըստ նրա, նմանատիպ հրապարակումներն իրեն չեն կարող «նեղացնել, որպեսզի դադարի գործունեությունը»:
«Մենք հայրենիքի համար ենք անում և ոչ թե իշխանապետի: Բայց մյուս կողմից էլ, եթե Սերժ Սարգսյանն այլևս նախագահ չէ, չի նշանակում, որ պետք է հետը չխոսեմ: Կամ եթե Նիկոլ Փաշինյանը վաղը չլինի վարչապետ, չի նշանակում,որ պետք է դադարեցնեմ ամեն ինչ: Այդ ժամանակ գեշ մարդ կլինեմ», - հավելեց նա:
Շարունակությունը՝ տեսանյութում: