Ե՞րբ եք վերադարձնելու Կոմունալ վարչության պետի պարգևավճարը, աղբաման գնենք․ Սոնա Աղեկյան

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական լուսանկարը փակցնում է մայրաքաղաքի տարբեր թաղամասերում կուտակված աղբերի աղբամանի վրա։

Նա այսօր՝ առավոտից շրջում է տարբեր թաղամասերով, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով ներկայացնում կուտակված աղբը, եւ դիմում քաղաքապետին. «Կոմունալ վարչության պետը 840 հազար դրամ պարգեւավճար է ստացել։ Այդ գումարը ե՞րբ եք պատրաստվում հետ վերադարձնել մեր համայնքային բյուջեին։ Մենք կգնենք աղբամաններ, եւ կտեղադրենք հենց այս հատվածներում»։

Օրինակ՝ Լեփսիուս թաղամասում աղբարկղների սակավություն կա. «Մի քանի բարձրահարկ շենքերի համար 1 աղբարկղը շատ քիչ է»,- ասել է Աղեկյանը։