Փաշինյանը գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար:

Վարչապետի որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Դավիթ Բեգինյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար»: