ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020-ի սկիզբը․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: Այդ մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը, ապա, անդրադառնալով բանակում սպառազինության համալրումների թեմային, ակնարկել է, որ ռազմական անակնկալներ են լինելու: