Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դանքանը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Ալան Դանքանը երկուշաբթի հրաժարական է տվել։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերի իր էջում՝ տեղադրելով ազատման մասին հայտարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այս առավոտ ես հրաժարական տվեցի փոխարտգործնախարարի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում։ Դրան ամրացված հայտարարությունում Դանքանը նշել է, որ նման որոշում կայացրել է նոր վարչապետի պաշտոնավարումից առաջ նախարարների հեռանալու ձեւավորված ավանդույթի համաձայն։

Վերլուծելով իր գործունեությունը՝ Դանքանը հատկապես նշել է մասնակցությունը Ռուսաստանի հետ բարդ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաեւ աշխատանքը կենտրոնասիական տարածաշրջանում, ինչի շնորհիվ Ուզբեկստանում թույլատրվեց Բի-բի-սիի, Economist ամսագրի եւ Reuters գործակալության լրագրողների մուտքը։

Դանքանը բրեքսիթի մասով գրել է հետևյալը․ «Ողբերգական է, որ հենց այն պահին, երբ մենք կարող էինք լինել գլխավոր ինտելեկտուալ եւ քաղաքական ուժը Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս, մեր ամենօրյա աշխատանքն ընթանում էր մեզ վրա կախված բրեքսիթի մռայլ ամպի տակ»,- գրել է նա։