ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը այս ամռանը կարող է հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով:
Մադրիդցիները 30-ամյա ուելսցու տրանսֆերի վերաբերյալ այդպես էլ եվրոպական ակումբներից առաջարկներ չստացան, այդ իսկ պատճառով՝ որպես ճարահատյալ քայլ, պատրաստ են ֆուտբոլիստի հետ խզել պայմանագիրը, եթե նա տեղափոխվի չինական ակումբ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ International Champions Cup ընկերական մրցաշարում «Բեյլը» չէր մասնակցել «Բավարիայի»հետ խաղին, քանի որ նրա գործակալը բանակցություններ էր վարում չինական ակումբի հետ:
Եթե Բեյլը տեղափոխվի «Բեյցզին Գուոան», ապա կարող է դառնալ Չինաստանում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: