Ավտովթար Լոռիում. բախվել են Nissan-ն և Ford Transit-ը, Nissan-ն էլ հայտնվել է ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն 7-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Առճիս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գարեգին Միսկարյանի վարած Ford մակնիշի 26 UL 449 համարանիշի և Nissan մակնիշի 35 VN 785 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Nissan-ը հայտնվել է ձորակում, իսկ Nissan-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: