Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

նորոգում

Մեկնարկել  են Մ4 Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման կմ 24+860 - կմ 27+000 ձախակողմյան հատվածի միջին նորոգման աշխատանքները:

Աշխատանքներն  իրականացվում են «Ճանապարհ» ՍՊ ընկերության կողմից: Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, հարթեցում եւ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում:

Անվտանգ եթևեկություն ապահովելու նպատակով նշված նորոգման ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում ենք պահպանել երթեւեկության կանոնները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news