«ԳԱԶ-69»-ում 1 խ/մ փայտանյութ է եղել․ վարորդը խոստովանել է՝ փայտն առանց փաստաթղթի է հատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

1

Հուլիսի 20-ին՝ ժամը 18։00-ի սահմանում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել մոտ 1 խ/մ փայտանյութով:

Ավտոմեքենայի 53-ամյա վարորդը հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ փայտանյութը հատել է «Արցախ» անտառի տարածքից: Նա հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: