Հնդկաստանում ջրհեղեղից 62 մարդ է զոհվել․ հեղեղի գոտում է հայտնվել 6 միլիոն մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

1

«NDTV» լրատվամիջոցը գրում է, որ Հնդկաստանի Ասամ նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղ է եղել, որի ժամանակ առնվազն 62 հոգի զոհվել է։ Կան նաև անհետ կորածներ։

1

Հեղեղի գոտում հայտնվել է 6 միլիոն մարդ։ Նահանգային իշխանությունը մտավախություն ունի, որ անձրևները կարող են վնասել Կազիրանգա ազգային պարկը, որտեղ ապրում են միաեղջյուր ռնգեղջյուրներ։

1