Տարբեր խանութներից գողացել էր օծանելիք, քսուքներ, կոնյակ

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 18-ին, ժամը 19-ին, գողություն կատարելու կասկածանքով, Աբովյան փողոցից բերման են ենթարկել Շահումյանի 6-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա բացատրություն է տվել, որ հունիս-հուլիս ամիսներին Ամիրյան փողոցում գտնվող հագուստի խանութից, նաեւ Կենտրոն վարչական շրջանի տարբեր վայրերից, կատարել է մի շարք գողություններ:

Մասնավորապես պարզվել է, որ Տիգրան Մեծի եւ Մաշտոցի պողոտաներում գտնվող երկու խանութից, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, գողացել է մեկական օծանելիք, դարձյալ Մաշտոցի պողոտայում մի դեղատնից գողացել է քսուքներ, իսկ Կողբացու փողոցի մի խանութից՝ կոնյակ:

Գողությունների մասին նախկինում չի հայտնվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: