Գյումրիում տղամարդը նախկին կնոջ տան մոտ կրակոց արձակելու համար բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

.
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում խուլիգանության փաստով նյութեր են նախապաստրաստվում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուլիսի 21-ին Գյումրի քաղաքի բնակիչ Անահիտ Պ-ն ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում իր աղջկա նախկին ամուսինը՝ Գյումրիի բնակիչ Ստեփան Մ.-ն, եկել է տան մոտ և տան դիմաց զենքով կրակոց է արձակել։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվորեն Շիրակացի փողոցի թիվ 87 հասցեի դիմացից հայտնաբերել են Ստեփան Մ.-ին, ով խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել։

Կայքի տեղեկություններով՝ Ստեփան Մ.-ն խոստովանել է, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իր նախկին կնոջ տան դիմաց իրեն պատկանող «Վեպր» տիպի որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրը նշում է, որ Ստեփան Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Ֆլեշ» ՍՊԸ-ի Շիրակի մարզի ներկայացուցիչն է։