Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ 3.6%-ով ավելի շատ էին հրդեհները

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 22, 24News

1

Հրդեհների հիմնական մասը տեղի է ունենում Երեւանում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ-ի «Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության» պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ այս տարի հրդեհների թիվն ավելի շատ է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իսկ հրդեհները հիմնականում մարդածին բնույթի են։

«Եթե համեմատենք այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի հետ 3.6%-ով ավելի շատ հրդեհներ եղան։ Սա կապված է ոչ միայն ջերմաստիճանի բարձրացման հետ։ Դրանց առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է»,– ասաց Հայրապետյանը։

«Ամենատարածվածը դա անզգուշությունն է, երբ ծխելուց մարդիկ անզգուշաբար ծխախոտի մնացորդը նետում են՝ ուր պատահի, այդ թվում նաեւ խոտածածկ տարածքների վրա եւ բնականաբար չորացած խոտն էլ հիմք է հրդեհ առաջանալու համար»,– ասաց Հայրապետյանը։

Ըստ նրա՝ բնակչության մոտ կարծրատիպ կա, որ հրդեհների դեմ պայքարը միայն ԱԻՆ–ի գործն է, սակայն այդպես չէ։

«Հրդեհի պահպանությունը ՀՀ–ում իրականացվում է ՏԻՄ–երի, Պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների համատեղ ուժերով»,– ասաց Հայրապետյանը և նծեց, որ քաղաքային համայնքներում հրդեհներից խուսափելու համար տվյալ համայնքի ղեկավարությունը պարտավոր է ճիշտ կազմակերպել աշխատանքները։

«Լեռնային շրջաններում բավականին բարդ է տեխնիկա օգտագործել. Մենք շատ ուրախ կլինեինք, եթե ունենայինք հրշեջ ավիացիա, որը շատ թանկ հաճույք է»,– ասաց Հայրապետյանը։