Ծեծկռտուք՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկայի մոտ. բերման ենթարկվածները վնասվածքներ ունեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

ծեծկռտուք

Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 12 հասցեում տեղակայված կենտրոնական շուկայի մոտակայքից, հուլիսի 20-ին ժամը 22:55-ին վիճաբանության կասկածանքով Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մաս բերման են ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 20-ամյա Ա. Ս-ն, Ասկերանի շրջանի բնակիչ, 18-ամյա Վ. Բ-ն եւ Հադրութի շրջանի բնակիչ 23-ամյա Ա. Ս-ն։

Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը ժամը 22:35-ի սահմաններում նշված վայրում վիճաբանության է առաջացել մի կողմից Ա. Ս-ի, Վ. Բ-ի, իսկ մյուս կողմից Ա. Ս-ի եւ Հադրութի շրջանի բնակիչ,1989թ.ծնված Ա. Հ-ի միջեւ, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: