Երևան-Սևան ճանապարհին 2 մեքենաներ բախվել են ձիուն. մի մեքենան շրջվել է, մյուսը՝ ընկել ձորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

ձի

Հայաստանի ԱԻՆ-ում հուլիսի 23-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, երկու ավտոմեքենա բախվել է կովին, ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ին «Opel Zafira» (վարորդ՝ Ա.Ն.), եւ «Lada 21013» (վարորդ՝ Գ.Ա., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները բախվել են ձիուն, ինչի հետեւանքով վերջինս շրջվել է, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ա.)  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորը (մոտ 5 մ): 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Ա.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21013» եւ «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել «Lada 21013» մակնիշի ավտոմեքենան, ձիուն հեռացրել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: