Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ապագան անհայտ է․ «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

1

«Իրատեսը» գրում է․ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ), որը մրցութային կարգով ֆինանսական աջակցու­թյուն էր տրամադրում երիտասարդ գիտնականների մի­ջազգային գործուղումների, նյութերի և սարքերի ձեռքբեր­ման. գիտական դպրոցների և նման միջոցառումների կազ­մակերպման համար, ինչպես նաև խրախուսում էր ազդեցության գործակցով պարբերականներում հոդվածների տպագրությունը, շուրջ մեկ տարի է դադարեցրել է իր գործունեությունը: ԵԳԱԾ գործունեության վերսկսման հարցով գիտնականները դիմել Են կրթության, գիտության, մշակույ­թի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սա­կայն խնդիրը դեռևս չի լուծվել:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը մեկնարկել էր 2012 թ. հուլիսի 1-ից: Այն իրականացվում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և Հայաս­տանի երիտասարդական հիմնադրամի միջոցով (հիմնադ­րամն ընդամենը գումար փոխանցող խողովակ էր): ԵԳԱԾ-ն ֆեյսբուքյան էջում մի քանի օր առաջ հայտարարել էր. «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ի որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք»:

Նոր Հայաստանում, ինչպես նախկին իշխանություննե­րից մնացած շատ ծրագրեր. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նույնպես առկախվեց:

Տարեկան ծրագիրն ունեցել է մոտ 200 գիտնական շա­հառու: Ամեն տարի հատկացվող գումարը մոտ 100 մլն դրամ, տրամադրվել է պետբյուջեից, սակայն չի գործում իրավաբանական միջնորդ մարմինը Հայաստանի երիտա­սարդական հիմնադրամը, որը լուծարման գործընթացի մեջ է: 

ԵԳԱԾ-ն չի ունեցել իրավաբանական կարգավիճակ, ծրագիրը գործել է կամավորների ուժերով: Գումարները պետբյուջեից նվիրաբերվում էր Հայաստանի երիտասար­դական հիմնադրամին, որն էլ իր հերթին գումարը փոխան­ցում էր շահառուներին, ընդ որում առանց որևէ միջնոր­դավճարի:

Այժմ ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են որևէ լուծում գտնել հարցին կամ ԵԳԱԾ-ին իրավաբանական անձի կարգավիճակ տալ կամ էլ Հայաստանի Երիտասար­դական հիմնադրամի փոխարեն այլ կազմակերպություն սահմանել: Սակայն հարցն առայժմ չի լուծվում»: