Երևանում Hummer-ի 43-ամյա վարորդը խմած վիճակում բախվել է աղբատար Volvo-ին․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Հասարակություն

Այսօր, հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում 43-ամյա Դավիթ Իսսայանը իր վարած Hummer մակնիշի 77 PO 677 համարանիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող, անվտանգության լուսային ազդանշանները միացրած Volvo մակնիշի 34 G 8818 համարանիշի աղբատար ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Hummer-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդնեը ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Volvo-ի վարորդը եղել է սթափ, իսկ Hummer-ի վարորդը որոշ ժամանակ հրաժարվել է սթափութան փորձաքննություն հանձնելուց, սակայն հետո հանձնելով սթափության փորձաքննություն, պարզվել է, որ նա ավտմեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր վիճակում։ 

Volvo-ն հաշվառված է «Սանիթեք» ընկերության հաշվեկշռում, և նա ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կատարել էր աղբահանություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: