Վթար՝ Լոռու մարզում․ «Mercedes»-ը բախվել է կանչի գնացող շտապ օգնության մեքենային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

1

Հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմանում Վանաձորի Տիգրան Մեծ-Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 36 FU 681 համարանիշի եւ Վանաձորի բժշկական կենտրոնի Շտապ օգնության 230 AN61 համարանիշի մեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությոան, տուժածներ չկան: Աղբյուրը հայտնում է, որ շտապ օգնության մեքենան կանչի գնալիս է եղել, խաչմերուկ մտնելիս միացված են եղել լուսաձայնային ազդանշանները:

1

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: 

1