Հայ բժիշկը Կրասնոդարում բուժել է ռուս երեխային, որին հրաժարվել էին վիրահատել արտասահմանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

վիրահատություն

«Kp.ru»-ն գրում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի 1-ին քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ՝ Մարշալի համախտանիշով (պարբերական տենդ) երեխային:

Տղայի վիճակը վատացել է 2019-ի հունվարին։ Տղան վիրահատվել է մայիսին։ Ախտորոշումից հետո արտասահմանցի մասնագետները հրաժարվել են հեռացնել 4-ամյա Մարտինի նշագեղձերը  քանի որ վստահ չէին, որ վիրահատությունը կօգնի երեխային ազատվել տենդից, սակայն հայ բժիշկը որոշել է կատարել այդ վիրահատությունը։ 

«Արսեն Միքայելովիչը չորս տարվա մեջ մեզ հանդիպած միակ բժիշկն է, որն անմիջապես հայտնեց, որ կկատարի վիրահատությունը: Խնդիրը նույնիսկ ոչ թե բուն վիրահատությունն է, որը տևել է 30 րոպե, այլ այն վստահությունը, որով բժիշկը որոշեց օգնել մեզ: Հիվանդության դեմ պայքարի այս տարիների ընթացքում, ես երբևէ չեմ հանդիպել մի բժշկի, որն այդքան վստահ ու փաստարկված խոսի... Անսահման շնորհակալ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է»,- ասել է հիվանդ երեխայի մայրը: