Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

ինքնաթիռ

«Nordwind Airlines» ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 19-ին Մոսկվա-Երեւան չվերթ կատարող, ծխի պատճառով հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռը տեխնիկական անսարքություն չի ունեցել։

«Տեխնիկական անսարքություն չի հայտնաբերվել, ինքնաթիռը մեկ օր հետո սկսել է կատարել չվերթեր, և արդեն թռել է Սոչի, Յակուտսկ, Ֆերգանա, Սիմֆերոպոլ»,- հայտնում է մամուլի ծառայությունը։ Ինքնաթիռ ստացվել է անմիջապես «Boeing» գործարանից 2018-ի սեպտեմբերին եւ անթերի տեխնիկական վիճակում է եղել։

«Տարհանման հետևանքով հոսպիտալացվել է 2 ուղևոր՝ աջ սրունքի վնասվածքով և  դիաբետով։ Փոխհատուցման հարցը լուծվում է յուրաքանչյուրի դեպքում անհատապես»,- նշու է մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին ծխի պատճառով Շերեմետեւոյից «Nordwind Airlines»-ի ինքնաթիռի թռիչքի ժամանակ անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։ Ուղևորների տարհանումը կատարվել է փչովի տրապի միջոցով։ Տարհանման պատճառն ինքնաթիռի սրահում տարածված հոտն էր։