100 տարեկանում մահացել է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի թոռը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

ԱՄՆ-ում մահացել է նշանավոր Մորգենթաու ընտանիքի վերջին անդամներից՝ Հենրի Մորգենթաուի թոռը՝ Ռոբերտ Մորգենթաուն, հայտնում է «Նյու Յորք Թայմս»-ը:

Իր նշանավոր պապի նման Ռոբերտ Մորգենթաուն նույնպես պայքարել է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նա եղել է իրավաբան, քաղաքագետ, հրատարակել է հոդվածներ, որտեղ գրել է իր պապի՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի տեսած սարսափելի պատմությունների մասին:

Ռոբերտ Մորգենթաուն մահացել է իր 100-ամյակի շեմին. հուլիսի 31-ին լրանալու էր նրա մեկդարյա հոբելյանը: