«Պարզապես չեմ ցանկանում 10 մլն մարդ սպանել»․ Թրամփը՝ Աֆղանստանը երկրի երեսից ջնջելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

1

«The Hill»-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է 10 օրում երկրի երեսից ջնջել Աֆղանստանը։

«Եթե ցանկանայինք Աֆղանստանում պատերազմ սկսել, կկարողանայի այն մեկ շաբաթում հաղթել, պարզապես չեմ ցանկանում 10 մլն մարդ սպանել: Եթե ես ցանկանայի հաղթել պատերազմը, Աֆղանստանը բառացիորեն 10 օրում կվերանար երկրի երեսից»,- ասել է, ապա հավելել, որ կգերադասեր պատերազմի փոխարեն դուրս բերել ամերիկյան զորքը և վերջ դնել տարածաշրջանում հակամարտությանը, որը շարունակվում է ավելի քան 20 տարի:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Աֆղանստանից 14 000-անոց զորքերի դուրսբերման մասին, սակայն ավելի ուշ Սպիտակ տունը հստակեցրել էր, որ նման հրաման դեռևս չի եղել, և որ զորքերի դուրսբերման գործընթացը կարող է ձգձգվել: