Ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջի վանքի տարածքում ռազմաբազա է կառուցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

վանք

«Aliq.ge»-ը, հղում անելով «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան ֆեյսբուքյան էջի գրառմանը, անդրադարձել է հուլիսի 22-ին Դավիթ Գարեջիում տեղի ունեցած զարգացումներին՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը Գարեջիի լեռան ստորոտին ռազմական բազա է կառուցել։

Դավիթ Քացարավան հայտնել է, որ հուլիսի 14-ի միջադեպից անցել է 8 օր, սակայն ադրբեջանցի սահմանապահները ճանապարհը դեռ փակ են պահում։ Նա նաև նշել է, որ վրացի սահմանապահները 10 անգամ պակաս են ադրբեջանցի սահմանապահներից:

Գրառման շրջանակում անդրադարձ է եղել նաև սահմանազատման հարցով վրաց-ադրբեջանական միջպետական հանձնաժողովին, որը պետք է որոշի համալիրի ճակատագիրը: Դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը դեռ չի ավարտվել, սակայն ադրբեջանական կողմը պաշտոնատար անձանց միջոցով հայտարարություններ է տարածում, որ Գարեջին Ադրբեջանի տարածքն է: