Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

քաղաքական

«Ըստ «Հայկական ժամանակի»՝ իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները: Այս կարճ, բաց չափազանց ուշագրավ հրապարակման օրինակով կարելի է բացահայտել փաշինյանական կառավարման ողջ անատոմիան»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«1. Սահմանադրական դատարանի վրա կատարված անհաջող վրաերթից հետո իշխանությունն անցնում է երկրորդ գրոհի:

2. Գործի է անցնում պետության ռեպրեսիվ համակարգը, որի անունը դնում են «իրավապահներ»:

3. Պայքարի մյուս ուղղությունը տեղեկատվական մանիպուլյացիաններն են մի շարք զլմներով՝ գլխավորությամբ Նիկոլի ընտանիքին պատկանող մամուլի:

4. ՀԺ-ին զուգահեռ այս թեմայով միակողմանի հրետանային ռմբակոծություններ անում են Ազատությունն ու Հանրայինը:

5. Ամենաուշագրավն այն է, որ Նիկոլի թերթը արդեն նախապես որոշել է, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել "չարաշահումներ", իսկ իրավապահ համակարգին պարզապես վերապահվում է "լեգիտիմացնել" այդ ինֆորմացիան:

Պարոնայք, ՍԴ-ի բլիցկրիգը տապալվեց, ՍԴ-ի պաշարումը նույնպես տապալվելու է, պատրաստվեք երկարաժամկետ «խրամատային» պայքարի:

Կամ էլ հեռու խաղացեք ու վերջապես անցեք ձեր բուն պարտականությունների և ժողովրդին տրված հարյուրավոր խոստումների կատարմանը»,-գրել է Աշոտյանը։