Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Իրավական

Այսօր՝, հուլիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։ Այս նիստին Մանվել Գրիգորյանը չէր մասնակցում առողջական խնդիրների պատճառով։ «Նաիրի» ԲԿ-ի կողմից համապատասխան գրություն էր ներկայացվել դատարան։

Այս նիստին Մ․ Գրիգորյանի պաշտպանական կողմը պետք է օտարերկրյա մասնագետների ներկայությունն ապահովեր՝  Մանվել Գրիգորյանի առողջության հարցով դատախազության միջնորդության հիման վրա ձևավորվող  փորձագիտական խմբում ներգրավվելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ևս Մ․ Գրիգորյանը չի կարողացել մասնակցել դատական նիստին։ 

Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 30-ին՝ ժամը 13-ին։ Օգոստոսի 6-ին և 13-ին նիստեր չեն լինի։ Դատավորն արձակուրդում է։ Օգոստոսին առաջին նիստը կլինի ամսի 20-ին։