«Լույս»-ն առաջարկում է քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերի 30%-ով համաչափ բարձրացում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Երևանի քաղաքապետրանի աշխատակազմի մասնագիտական օղակների աշխատավարձերի բարձրացման նախագիծը․

 «Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:

Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:

Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ՝ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:

Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»: