«Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ակումբն է․ թիմի արժեքը կազմում է 4,42 միլիարդ դոլար

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

Մադրիդի «Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է: Այս մասին գրում է Forbes-ը: «Արքայական» ակումբը գլխավորում է Forbes-ի կազմած աղյուսակը: Թիմի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 4,42 միլիարդ ԱՄՆ դոլար:

Միայն 2018 թվականին Չեմպիոնների լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ ակումբը ստացել է 100 միլիոն դոլար: «Սերուցքայինները» կարող են նաև պայմանագիր կնքել Adidas-ի հետ, որը կկազմի 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար: