Փոխհրաձգություն՝ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին․ կա 1 զոհ, 20 մարդ տուժել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

tajik

ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, հղում անելով Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության լրատվությա բաժնին, գրել է, որ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին իրավիճակը սրվել է, կրակոցներ են հնչել, վիրավորվել է մեկ սահմանապահ։

«Բնակչության հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Սահմանապահ ծառայության ղեկավարն ու Բաթքենի նահանգապետը, տաջիկական կողմից արձակվել է երկու կրակոց Ղրղզստանի քաղաքացիների ուղղությամբ»,- նշում է գերատեսչությունը, ապա տեղեկացնում, որ վիրավորվել է ղրղըզ սահմանապահ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ղրղզստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև կոնֆլիկտ էր տեղի ունեցել։ Պատճառը դրոշի ձողն է տաջիկական Վորուխ գյուղում։ Ղրղզական Աքսայ գյուղի բնակիչները դեմ են եղել ձողի տեղադրմանը, թեմայի շրջանակում վիճաբանություն էր սկսվել, զենք էր կիրառվել։ Բախման հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, 1-ը զոհվել է։