Մարինե Ալեսին շնորհվել է Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին: «Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել էր Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է հաղորդագրությունում: