«Մենք փակող մարմին չենք»․ հոգեբուժարանի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ․ հրապարակեց հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ արտահերթ զեկույցը, որը մեծ արձագանք ունեցավ։

Իրավապաշտպանները մի շարք խնդիրներ էին արձանագրել․ոչ պատշաճ պահման պայմաններ, հիվանդասենյակների գերբնակեցում, պացիենտների ոչ պատշաճ իրազեկում հոսպիտալացման, կամավոր և հարկադիր բուժման վերաբերյալ, անթույլատրելի զսպման միջոցների կիրառում, ոչ պատշաճ իրավական հիմքով վճարովի հոգեբուժական ծառայությունների տրամադրում, բժշկական անձնակազմի սակավ թվաքանակ և այլն։

Այսօր այդ խնդիրների մի մասն արդեն լուծում է ստացել, մի մասը լուծման փուլում է, իսկ որոշ խնդիրներ, ինչպես օրինակ, հարկադիր բուժման իրավական կարգավորումները, համակարգային, օրենսդրական լուծումներ են պահանջում։

ՄԻՊ-ի զեկույցի հետքերով մենք նկարահանումներ ենք իրականացրել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում (Նուբարաշեն), «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում և «Սևան» հոգեբուժական հիվանդանոցում։

Մանրանասները՝ տեսանյութում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում հեղինակը՝ Անահիտ Սարգսյանը  և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Հանրային լրագրության ակումբի և  «Հետաքննող լրագրողներ» ՀԿի  տեսակետները