Աշտարակի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել․ նա կալանավորված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 20-ին Աշտարակի Պռոշյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին 28-ամյա մի երիտասարդի։

Նա ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցի համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։