Հրդեհ՝ Խնձորեսկում․ այրվել է 12 հա բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

արտ

Հուլիսի 23-ին՝ ժամը 13:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտակայքում այրվում է ցորենի արտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտակա գյուղի 10 բնակիչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:04-ին: 

Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ: