Տղամարդն Արմավիրի մի շարք հագուստի խանութներից գողություններ էր կատարել

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 23, 24News

1

Արմավիրի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երեւանի Արցախի փողոցի բնակիչ, 29-ամյա մի տղամարդ այս տարվա մայիսի կեսերից մինչեւ հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր քաղաքի մի շարք հագուստի խանութներից կատարել է գողություններ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին, ժամը 16.30-ին, նա ներկայացվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ վերջինս, տարբեր օրերի եւ աշխատանքային ժամերին, Արմավիրի տարբեր խանութներից գողացել է բազմաթիվ տաբատներ, կնոջ ու տղամարդու հագուստեղեն, այլ իրեր:

Նախապատրաստվում են նյութեր: