ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանում գործող Դեմոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանում դիտարկված ժողովրդագրական ցուցանիշները:
Ըստ ինստիտուտի հրապարակած տեղեկությունների՝ 2019 թ. առաջին կիսամյակում Ուկրաինայից հետո Ռուսաստան ամենաշատը ներգաղթել են Հայաստանի բնակիչները՝ 12 հազար 800 մարդ: Համեմատության համար ասվում է, որ 2018 թ. առաջին կիսամյակում այդ թիվը գրեթե երեք անգամ պակաս է եղել՝ 4,9 հազար:
Հետաքրքիր է, որ ուսումնասիրության հեղինակներից մեկը մեր հայրենակից, ինստիտուտի առաջատար մասնագետ Նիկիտա Մկրտչյանն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: