Նախատեսվում է պետական աջակցությամբ Հայաստան ներմուծել 30 000 գլուխ ոչխար և այծ. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 23, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել 2019-2023 թթ. Հայաստանում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության պետական ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստան ներմուծել 30 հազար գլուխ ոչխարներ և այծեր:

Այդ նպատակով նախատեսվում է այս տարվա բյուջեում կատարել փոփոխություն, բայց թե որքան գումար է հատկացվելու ծրագրի իրականացման համար, անհայտ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: